«Սպուտնիկ»-ը գրանցված չէ Հայաստանում, սակայն Փաշինյանը Պուտինին ասում է՝ գրանցված է». Վահե Մինասյան
204 Հինգշաբթի, 08 ապրիլի, 2021 թ., 00:24 «Սպուտնիկ»-ը գրանցված չէ Հայաստանում, սակայն Փաշինյանը Պուտինին ասում է՝ գրանցված է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Առողջապահական և աշխատանքի տեսչության դեղերի վարչության նախկին պետ Վահե Մինասյանը: «Առանց քաղաքականության ու առանց պատվաստանյութի նկատմամբ մի կաթիլ հակաքարոզի, դիտարկումս զուտ մասնագիտական է։ Լավ իրո՞ք այս աստիճան ու այս մակարդակով կարելի է չտիրապետել իրականությանը և արժեզրկել ու նսեմացնել դեղի պետական գրանցումը երկրում, որը հիմքն է դեղերի անվտանգ շրջանառություն ունենալու համար՝ սկսած արտադրություն-ներմուծումից մինչև կիրառում ու ոչնչացում։ Հիմա անցնեմ բուն փաստին՝ կոնկրետ հարց է հնչում վարչապետին Պուտինի կողմից, «Սպուտնիկը գրանցված է՞ արդեն Հայաստանում», «Այո» - պատասխանում է Վարչապետը։ Մինչդեռ, ԱՅՆ ԳՐԱՆՑՎԱԾ ՉԷ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, պաշտոնի չեմ, բայց պաշտոնապես հայտարարում եմ դա, ու, ի դեպ, անկեղծ լինելու համար պետք է ասեմ՝ առանց դեղի պետական գրանցման պետության կարիքների համար ու մի շարք այլ՝ «Դեղերի մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում նույնպես կարելի ներմուծել դեղ։ Միգուցե ա՞յդ կերպ էր պետք պատասխանել, բայց պատասխանվեց այլ կերպ․․․ցավոք։ Ամեն դեպքում կա մի քանի տարբերակ․ երևի սխալ էին զեկուցել, ինքն էլ սխալ պատասխանեց, բայց դա արդեն կարևոր չէ այժմ։ Հակառակ պարագայում՝ ավելի վատ։ Կամ կա երրորդ տարբերակը, որին ավելի շատ եմ հակված - ոչ մի բան չէին նախապես զեկուցել, բայց դե պահի տակ մտածեց՝ - «գրանցումը ո՞րն ա, դա ի՞նչ ա, ո՞ւմ շունն ա, երևի հա էլի, ոնց էլ չլինի գրանցված կլինի» ու հնչեց՝ «Գրանցված ա» պատասխանը։ Ցավում եմ․․․իսկ հարցնողը, իրոք որ, գիտի ինչ ա հարցնում... (Ի դեպ, պատվաստանյութը «Դեղերի մասին» ՀՀ օրենքի համաձայն նույնպես համարվում է դեղ)»։ |
«Կան կարիքներ, որոնց ապահովելու առումով չի կարելի ասել՝ փող չկա»․ Փաշինյան
26016.05.2024, 12:30«Ամեն տարի աշխարհում վնասվածքներից 0-18 տարեկան 950.000 երեխա է մահանում». Արմեն Մուրադյան
27116.05.2024, 00:48«Աշխատանքից ազատել են՝ Բագրատ Սրբազանի հետ ողջագուրվելու համար». Գևորգ Թամամյան (տեսանյութ)
32815.05.2024, 12:30Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենն ազատվել է պաշտոնից (լուսանկար)
36515.05.2024, 11:36Սոճիների ծաղկման շրջանը կարող է դառնալ ալերգիկ ռինիտի սրացման պատճառ
28314.05.2024, 19:48#AstraZeneca-ն խոստովանել է, որ #COVID_19-ի դեմ իր պատվաստանյութը կարող է թրոմբոզ առաջացնել
388230.04.2024, 23:24Կիրանցում սև բերետավորները հարվածել են մի աղջկա գլխին, մյուսի՝ որովայնին
140927.04.2024, 00:30Կիրանցում բերետավորների հարձակումից հետո կանանց են տեղափոխում շտապօգնության մեքենայով (տեսանյութ)
110126.04.2024, 23:24