«Առողջապահության նախարարն անլուրջ «կռուտիտ» է անում». Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խաբել Պուտինին. ես չեմ հավատում, թե Նիկոլը չգիտեր՝ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութը Հայաստանում գրանցված չէ։ Գիտեր։ Բայց ՌԴ նախագահին ասաց՝ գրանցված է։
Առողջապահության նախարարն անլուրջ «կռուտիտ» է անում, երբ իրավիճակը փրկելու համար ասում է՝ գրանցված չէ, բայց թույլատրված է։ Սա իրավական նոնսենս է։
Մեզ պարտադրված Astra Zeneca պատվաստանյութն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաստատմամբ ևս թրոմբոզ է առաջացնում և արդեն տասնյակ մահերի պատճառ է դարձել։
Եվրոպական 11 երկրներ մեկը մյուսի հետևից հրաժարվել են Astra Zeneca-ից, ու դեռ պիտի հասկանալ, ով և ինչու մեր վզին փաթաթեց կասկածելի պատվաստանյութն ու թույլ չի տալիս գրանցել ռուսականը։
Առաջարկս հստակ է՝ հանրային ճնշմամբ ստիպել չեղարկել Astra Zeneca-ով պատվաստումները, գրանցել ռուսական «Սպուտնիկ V»-ն և սկսել մասսայական պատվաստումներ, քանզի ռուսական պատվաստանյութի հետ կապված ռիսկերը նվազագույնն են։
Պատրաստ եմ լինել ռուսական պատվաստանյութի առաջին փորձարկողներից մեկը։
Իսկ Astra Zeneca-ի լոբբիստներին առաջարկում եմ ուղիղ եթերով այդ պատվաստանյութով պատվաստվել անձանբ՝ իրենց ընտանիքների հետ միասին։
Ի դեպ, Astra Zeneca-ի անունը փոխել են և հիմա համաշխարհային շուկայում այն վաճառվում է նաև «Վաքսերվիա» անվամբ, ինչը չի փոխում դրա վնասակարությունը»։

Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
2714:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
199Երեկ, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
26720.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
35620.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
97419.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
45218.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
41718.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
87315.08.2026, 11:24