Թուրքիայում ռուս զբոսաշրջիկ է մահացել. ավելի քան 25 տուժած կա

1277
Շաբաթ, 10 ապրիլի, 2021 թ., 19:36
Թուրքիայում ավտովթարի հետևանքով ռուս զբոսաշրջիկ է մահացել, 26 տուժած կա։ Տեղեկությունը «ՏԱՍՍ»-ին է հայտնել է Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը։
«ՃՏՊ-ն տեղի է ունեցել ապրիլի 10–ի առավոտյան՝ ժամը 9:30-ի սահմանում, Քոնյա-Աքսարայ ճանապարհին»,- ասել է նա։
Վթարի է ենթարկվել 32 ռուսաստանցի զբոսաշրջիկներին Կապադովկիա փոխադրող ավտոբուսը։ Նախնական տվյալներով՝ ճանապարհը սառցակալած է եղել, և ավտոբուսի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան։
«Ցավոք, թուրքական իշխանությունները հաստատել են ռուս զբոսաշրջիկներից մեկի մահը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Տուժածներին մոտակա հիվանդանոցներ են տեղափոխել, նրանց շտապ բուժօգնություն են ցուցաբերում:

ՌԴ ԶՈւ-ն Սև ծովի ջրային տարածքում խոցել է Ուկրաինայի ԶՈւ-ին պատկանող չորաբեռնատար նավ
247Երեկ, 19:13
Վրաերթի ենթարկված կինը օրեր անց մահացել է
164Երեկ, 18:54
Գնացքի վագոն է կողաշրջվել
185Երեկ, 13:30
Ռումինիայի լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
424Երեկ, 12:49
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են «Լուկօյլ»-ի նավթավերամշակման գործարանին (տեսանյութ)
273Երեկ, 12:13
Լիբիայի ափերի մոտ ևս մեկ նավ է պայթեցվել
38722.11.2026, 23:49
Ռուսական ռազմանավը պայթեցվել է Լիբիայի ափերի մոտ
56222.11.2026, 22:18
Հրապարակվել է ողբերգական վթարի տեսագրությունը (տեսանյութ)
25322.11.2026, 22:06