«Հերթական տապալումը, որը ճակատագրական կլինի». Կարեն Ավագյան

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ բժշկության հետ կապ չունեցող նախարարը գովաբանում էր AstraZeneca պատվաստանյութը, շատ լավ տեղյակ էր, որ AstraZeneca պատվաստանյութից կար մահացած 53-ամյա քաղաքացի։ Բազմաթիվ զգուշացումները և համաշխարհային վտանգավոր տենդենցները չկանգնեցրեցին մեր բնակչության կյանքն ու առողջությունը վտանգի ենթարկելու «գայթակղությունից»։
Պատասխանատուները որոշեցին գնալ 55-ից բարձր բոլոր քաղաքացիների կյանքը ևս մեկ անգամ ռիսկի ենթարկելու ճանապարհով։
Հիվանդության կանխարգելման, հայտնաբերման, բուժման և հետբուժական շրջանը տապալածներից երևի միամտություն էր սպասել պատվաստման գործընթացի հանդեպ աչալուրջ վերաբերմունք։
Փաստենք նաև, որ երկրում առկա պատվաստանյութերի քանակը խիստ պակաս է անհրաժեշտից, ինչը և հնարավորություն չի տա ունենալ տեսանելի արդյունքներ։
Առկա քանակության ուղիղ կեսն էլ միջազգային ահազանգերի և դադարեցման գործընթացի առարկա։
Հերթական տապալում, որը ճակատագրական կլինի։
Պատերազմի, հիվանդության արդյունքում հազարավոր մահեր։ Հիմա արդեն չհիմնավորված ռիսկ նաև պատվաստումներից։
Հ. Գ. Պարզվե՞ց նախարարն իր մորը SPUTNIK V-ով է պատվաստել, թե՞ ոչ։
Արդյո՞ք պաշտոնյաները AstraZeneca-ից օգտվել են կամ ընդհանրապես պատրաստվում են օգտվել։
ՍԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ՊԵՏՔ ՉԷ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ։ ՍԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է, ՈՐ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԼԻՆԻ ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԵԼ ԱՆՀԻՄՆ ՌԻՍԿԵՐԻՑ»։

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
197Երեկ, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
26420.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
35320.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
96719.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
45118.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
41518.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
87215.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
110813.08.2026, 13:12