Ուրբաթ, 13 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

Արցախում կորոնավիրուսի 9 նոր դեպք է հաստատվել

Արցախում կորոնավիրուսի 9 նոր դեպք է հաստատվել
284
Հինգշաբթի, 15 ապրիլի, 2021 թ., 11:20

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնում է. «Ապրիլի 14-ին կատարվել է 79 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 դեպք:

Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 37 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5430 քաղաքացու հետազոտություն, որից 696-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2580 դեպք: Կատարվել է 22 885 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար»: