«Գալիս ես Հայաստան, օդանավակայանում մի տասը բուժաշխատող միանգամից հարձակվում է վրեդ»․ Սերգեյ Բագրատյան

Այսօր ԱԺ-ում անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, դիմելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, ասաց․ «Արտերկիր մեկնելիս մեզնից պահանջում են բացասական պատասխանով ՊՇՌ թեստ։ Վերադարձի ժամանակ այդ երկրում հարցնում եմ՝ Հայաստան գնալիս ինձ անհրաժե՞շտ է նոր թետավորում, թե՞ ոչ, ասում են՝ ոչ։ Գալիս ես Հայաստան, օդանավակայանում մի տասը հոգի բուժաշխատողներ միանգամից հարձակվում են վրեդ, ինչպես նախկինում տաքսիստներն էին հարձակվում։ Տպավորություն է, որ հոգեբուժարան են տանում․․․»։
Բագրատյանը նշեց, որ վերադարձին օդանավակայանում պահանջում են կրկին թեստավորվել, սակայն այս անգամ թեստի վճարը 20 000 դրամ է, ընդ որում՝ չի հիմնավորվում թեստի կրկնակի բարձր գնի պատճառը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ի պատասխան Բագրատյանի, ասաց․ «Դուք ուղղակի հարցը պետք է ճիշտ տեղ ուղղեք, ոչ թե էն երկիր, որտեղ մեկնում եք, այլ՝ որտեղ ժամանում եք։ Այո՛, Հայաստան ժամանելիս անհրաժեշտ է ներկայացնել թեստավորման բացասական պատասխան»։
Ավանեսյանը հաստատեց, որ գների հետ կապված եղել են որոշ դժգոհություններ, բայց, նրա խոսքով, գների համահարթեցման որոշակի աշխատանքի արդյունքում այս պահին «Զվարթնոց» օդանավակայանում թեստավորման համար հավասար գին է գործում։

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
197Երեկ, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
26420.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
35320.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
96719.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
45118.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
41518.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
87215.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
110813.08.2026, 13:12