Ուրբաթ, 13 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Զարմանալի չի, որ 3 օր անց ընդամենը 60 մարդ է պատվաստվել». Արտակ Համբարձումյան

«Զարմանալի չի, որ 3 օր անց ընդամենը 60 մարդ է պատվաստվել». Արտակ Համբարձումյան
336
Հինգշաբթի, 15 ապրիլի, 2021 թ., 18:40

Լրագրող Արտակ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն ակնհայտ է, որ պատվաստումներից է կախված, թե որքան արագ որևէ երկիր կհաղթահարի Քովիդը։ Նաև ակնհայտ է, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ, կա պատվաստանյութերի դեմ ակտիվ հակաքարոզչություն ու ընդհանուր անվստահություն։
Եվ ուրեմն, ի՞նչ պիտի աներ կառավարությունն էս իրավիճակում. վարձեր հաղորդակցության պրոֆեսիոնալ կազմակերպիչների ու սկսեր Հայաստանում չտեսնված մեդիա/քարոզչական արշավ՝ բացատրելով, թե ինչ են պատվաստանյութերը, ինչպես են օգնելու, խառնեին հայտնի մարդկանց, կոտրեին առկա միֆերը և այլն։ Կարճ ասած՝ ամեն փողոցային պաստառից, մինչև էլեկտրոնային արդուկ պիտի խոսեր պատվաստումների կարևորությունից։
Իսկ ինչ ունենք հիմա. Դրա լավ օրինակ է կառավարության ֆեյսբուքյան էջը. Էս շաբաթվա ընթացքում էդ թեմայով ընդամենը մեկ փոստ են արել ու երկու պարբերությամբ տեղեկացրել, որ մեկնարկել են պատվաստումները ու վերջ։ Դրա համար էլ զարմանալի չի, որ 3 օր անց ընդամենը 60 մարդ է պատվաստվել»։