Սկսվում է Ծաղկահովիտի առողջության կենտրոնի շինարարությունը

Արագածոտնի մարզում պետական բյուջեի շրջանակներում կկառուցվի Ծաղկահովիտի առողջության կենտրոնը: Նախատեսվում է իրականացնել նաև կենտրոնի բարեկարգումը: Այն հագեցած է լինելու նորագույն սարքավորումներով և ապահովելու է պացիենտների հարմարավետ և որակյալ բժշկական օգնությունը:
Հիվանդանոցային մասնաշենքը լինելու է երկհարկանի, ունենալու է 5 ստացիոնար, անհետաձգելի բուժօգնության 3 և ցերեկային ստացիոնար 1 մահճակալ:
Առաջին հարկում նախատեսվում է ունենալ շտապօգնության ընդունարան՝ 3 տեղանոց անհետաձգելի բուժօգնության ինտենսիվ թերապիայի սրահով: Ընդունարանի կազմի մեջ ներառված է նաև հետազոտման սենյակ և գիպսային վիրակապարան: Երկրորդ հարկում տեղակայվելու է ընդհանուր բուժական բաժանմունքը՝ 5 մահճակալ, ցերեկային ստացիոնար՝ 1 մահճակալ և վիրահատական բլոկը, որի ստորաբաժանումները գոտիավորված են և ապահովելու են կապ վիրասրահի հետ և հետվիրահատական ինտենսիվ բուժման երկտեղանոց հիվանդասենյակի, անեսթեզիոլոգի սենյակի միջև։
Շինարարական աշխատանքները կմեկնարկեն ամռանը և կտևեն շուրջ 2 տարի:


«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
66216.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
86213.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
100511.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
105609.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
104009.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
122506.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
127405.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
300204.11.2026, 23:31