Ուրբաթ, 13 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

Կորոնավիրուսով վարակման 667 և մահվան 24 նոր դեպք

Կորոնավիրուսով վարակման 667 և մահվան 24 նոր դեպք
370
Երեքշաբթի, 20 ապրիլի, 2021 թ., 11:04

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Ապրիլի 20-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 209485 դեպք, որոնցից 189688-ը՝ առողջացած, 3919-ը՝ մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14896 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 942001 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 4398 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 667 նոր դեպք: Ունենք 671 առողջացած և 24 մահվան դեպք»: