Ուրբաթ, 13 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

Կորոնավիրուսով վարակման 881 և մահվան 25 նոր դեպք

Կորոնավիրուսով վարակման 881 և մահվան 25 նոր դեպք
491
Հինգշաբթի, 22 ապրիլի, 2021 թ., 11:04

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Ապրիլի 22-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 211399 դեպք, որոնցից 191158-ը՝ առողջացած, 3969-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15281 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 951500 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 4858 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 881 նոր դեպք: Ունենք 887 առողջացած և 25 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 991 է»: