«Տարածաշրջանում ամենաքիչ պատվաստումն արվել է Հայաստանում». Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չհուսադրող վիճակագրություն՝ տարածաշրջանում ամենաքիչ պատվաստումն արվել է Հայաստանում
Ներկայացնում եմ ձեզ պատասվատումների մասին տեղեկատվություն՝ ըստ երկրների, ակնհայտ է, որ մենք հետ ենք մնում ու շատ․․․
Եվ այսպես, 2021 թվականի ապրիլի 25-ի դրությամբ, ամբողջ աշխարհում ներարկվել է պատվաստանյութի շուրջ 1.02 միլիարդ դեղաչափ: Պատվաստումների տեմպը ներկայում կազմում է շուրջ 17,8 մլն դեղաչափ օրական:
• ԱՄՆ-ում ներարկվել է 231 մլն դեղաչափ, միջինում շուրջ 2,74 մլն դեղաչափ օրական:
• ՌԴ-ում իրացվել է 17,9 մլն դեղաչափ համապատասխանում է բնակչության շուրջ 9,1%, օրական տեմպը շուրջ 74 հազ դեղաչափ:
• Թուրքիայում՝ 21,1 մլն, համապատասխանում է բնակչության շուրջ 12,7%, օրական տեմպը շուրջ 156 հազ դեղաչափ:
• Ադրբեջանում՝ 1,4 մլն, համապատասխանում է բնակչության շուրջ 7,1%, օրական տեմպը շուրջ 13,8 հազ դեղաչափ:
• Իրանում շուրջ 718,5 հազ, համապատասխանում է բնակչության շուրջ 0,4% օրական տեմպը շուրջ 41,9 հազ դեղաչափ: Վրաստանում՝ շուրջ 37,5 հազ մարդ, համապատասխանում է բնակչության շուրջ 0,5%, օրական տեմպը շուրջ 1,2 հազ դեղաչափ:
• Իսրայելը պատվաստել է բնակչության շուրջ 62,2%, այդ թվում 70 և բարձր տարիքային խմբի բնակչության 88%-ից ավելին: Տարեսկզբից COVID-19 նոր դեպքերի թիվն Իսրայելում նվազել է շուրջ 70%-ով:
ԵՄ երկրներում իրականացվել է 122,6 մլն պատվաստում: Բնակչության շուրջ 24.2% ստացել են առաջին դեղաչափը, իսկ 8,9%-ը երկու: Դեղաչափերի ներակման միջև տարբերությունը կազմում է 21-42 օր: Oxford-AstraZeneca պատվաստանյութից ներարկվել է շուրջ 31,68 մլն դեղաչափ, Pfizer-BioNTech՝ 95,1 մլն, Moderna՝ 12,06 մլն, Sputnik V՝ 1,3 մլն:
Սիրելի քաղաքացիներ, ևս մեկ անգամ խնդրում եմ ու հորդորում եմ պատվաստումների թեման մի դարձրեք շահարկման թեմա, դա վտանգավոր է․․․ Այլընտրանք չկա՝ պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը»:

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
195Երեկ, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
26220.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
35120.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
96119.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
45018.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
41418.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
87115.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
110713.08.2026, 13:12