Ուրբաթ, 13 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

Արցախում կորոնավիրուսի 9 նոր դեպք է հաստատվել

Արցախում կորոնավիրուսի 9 նոր դեպք է հաստատվել
408
Չորեքշաբթի, 28 ապրիլի, 2021 թ., 11:24

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնում է. «Ապրիլի 27-ին կատարվել է 93 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 դեպք:

Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6335 քաղաքացու հետազոտություն, որից 777-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2661 դեպք: Կատարվել է 23 790 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար»: