Քաղաքացին մահացել է, բայց 2 օր անց ստացել է «պրոթեզի կոշիկներ»․ «Ժողովուրդ»

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից լսողական սարքեր և հաշմանդամի սայլակներ տրամադրելու գործընթացում որոշ անհամապատասխանություններ են հայտնաբերվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից արձանագրվել է դեպք, երբ քաղաքացին 2019 թվականի օգոստոսի 10-ին մահացել է, բայց երկու օր անց «Պլանտա Սանա» ՍՊԸ-ից ստացել է թվով 2 հատ «պրոթեզի կոշիկներ»՝ 27 հազար դրամ արժողությամբ: Բացի այս, պարզվել է, որ Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման տեղեկատվական ենթահամակարգում կա շահառուի կողմից 2019 թվականի օգոստոսի 12-ին (երբ մահացած է եղել) լրացված դիմում՝ աջակցող միջոց ստանալու վերաբերյալ, և շահառուի անձնական քարտ: Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ արձանագրվել է թվով 67 դեպք, երբ շահառուները աջակցող միջոցները ստանալիս, ըստ համակարգի տվյալների, բացակայել են ՀՀ տարածքից»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
195Երեկ, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
26220.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
35120.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
96119.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
45018.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
41418.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
87115.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
110713.08.2026, 13:12