Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաների մոտ աղիքային վարակ է հայտնաբերվել

Մայիսի 3-ին «Արաբկիր» բժշկական համալիր - երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտից ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին տեղեկացրել են «Աղիքային վարակ և սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ 3 երեխայի հոսպիտալացման վերաբերյալ (1-ը՝ 6 տարեկան, 2-ը՝ 5 տարեկան): Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Երեխաների գանգատները սկսվել են մայիսի 1-ին՝ արյունային լուծ, 38-390C ջերմություն: Լաբորատոր հետազոտության նպատակով ստացիոնարում վերցված կղանքի մանրէաբանական հետազոտության արդյունքում հայտնաբերվել է E.Coli, վերջնական ախտորոշում է դրվել՝ «Էշերիխիոզ»:
Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաները հաճախում են Երևանի «N» մանկապարտեզ, նույն մանկապարտեզ հաճախող ևս 3 երեխա՝ աղիքային վարակին բնորոշ գանգատներով, գտնվում են տանը: Մանկապարտեզում նույն ախտանշաններով հայտնաբերված ևս մեկ երեխա մեկուսացվել է:
Մանկապարտեզի շրջակա միջավայրի մակերեսներից վերցվել է ախտահանման որակի 67 նմուշ, ջրի մանրէաբանական հետազոտության նպատակով՝ 2 նմուշ, ինչպես նաև սննդամթերքի՝ 7 նմուշ ոսպով ապուր, վարսակի շիլա, մսով ապուր, հավի մսով փլավ, մակարոնով փլավ, կարտոֆիլի խյուս, կաթնով): Բոլոր աշխատակիցները (10) նմուշառվել են լաբորատոր հետազոտության նպատակով, ինչպես ստաֆիլակոկակրության, այնպես էլ մանրէակրության վերաբերյալ: Մանրէաբանական լաբորատոր հետազոտության նպատակով նմուշառվել են նաև մանկապարտեզի սաները (53):

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
189Երեկ, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
25720.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
34620.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
94819.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
44818.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
41218.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
86915.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
110513.08.2026, 13:12