Հինգշաբթի, 12 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Այսօր ընդունեցինք մեր զոհված զինվորների մայրերից առաջին հղիին». Վահե Տեր-Մինասյան

«Այսօր ընդունեցինք մեր զոհված զինվորների մայրերից առաջին հղիին». Վահե Տեր-Մինասյան
443
Հինգշաբթի, 06 մայիսի, 2021 թ., 21:52

Առողջապահության ազգային ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնի վարիչ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրվա ամենալավ լուրը՝
Այսօր ընդունեցինք մեր զոհված զինվորների մայրերից առաջին հղիին...
Վստահ եմ, որ ամեն օրվա հետ նրանց թիվն ավելանալու է:
Էս էն պահն է, երբ չգիտես ժպտաս, թե լացես։ Սովորաբար ժպտում են արցունքների արանքից...
Հ.Գ.
Կոնկրետ դեպքում հղիությունը գրանցվել է առանց բժշկական միջամտության, բայց բոլոր նման ընտանիքների համար գործում է պետական ծրագիր»: