Հինգշաբթի, 12 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

Մանկապարտեզների համար հանվել է երեխաների թվի սահմանափակումը

Մանկապարտեզների համար հանվել է երեխաների թվի սահմանափակումը
382
Ուրբաթ, 07 մայիսի, 2021 թ., 17:28

Փոփոխվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական և նախադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոնները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Մասնավորապես, նախադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար հանվել է երեխաների թվի սահմանափակումը և երեխաների խնամքի և կրթության գործընթացը պետք է կազմակերպվի՝ ապահովելով խաղալու, պարապմունքների, սննդի և քնի ժամանակ երեխաների միջև սոցիալական հեռավորություն և սանիտարական կանոնների պահանջները։ Ինչպես նաև ուժը կորցրած է ճանաչվել այն դրույթը, համաձայն որի՝ անհրաժեշտ էր ձեռնպահ մնալ լրացուցիչ ընդունելություն կազմակերպելուց։