Արցախում կորոնավիրուսի 10 նոր դեպք է հաստատվել
![]() 257 Չորեքշաբթի, 12 մայիսի, 2021 թ., 10:12 Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնում է. «Մայիսի 11-ին կատարվել է 87 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք: Վարակակիրները հիմնականում քաղաք Ստեփանակերտի բնակիչներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7065 քաղաքացու հետազոտություն, որից 835-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2719 դեպք: Կատարվել է 24 517 թեստավորում: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում»: |

«Մեղքի բաժին չեմ տեսնում․ վերափոխվել են այնպիսի ծառայություններ, որտեղ նախկինում սկի մկրատ և թել չկար»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
14114:42
«Բարեփոխում, որի արդյունքում հիվանդը մնում է առանց բժշկի». Անուշ Պողոսյան
342Երեկ, 23:42
«1.800.000 դրամով լեղապարկ են վիրահատո՞ւմ»․ Գևորգ Գրիգորյան (տեսանյութ)
398Երեկ, 09:42
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
324Երեկ, 08:18
«Մասնագետների և ոլորտի կարիքները գնահատում են, հետո նոր սկսում պրոյեկտը»․ Գևորգ Գրիգորյան
40410.03.2026, 10:06
Նախարարի մոր ընկերությունը շարունակում է պետպատվերներ ստանալ. «Ժողովուրդ»
41210.03.2026, 09:06
Իրանում լրջորեն վնասվել են մոտ 30 հիվանդանոց և 40 բժշկական կենտրոն
87910.03.2026, 00:37
«Առողջության առաջնային պահպանման օղակում աշխատողների «գլխի տակ փափուկ բարձ են դնում»»․ Գևորգ Գրիգորյան
47609.03.2026, 12:12
