Հինգշաբթի, 12 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել
364
Չորեքշաբթի, 26 մայիսի, 2021 թ., 11:15

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնում է. «Մայիսի 25-ին կատարվել է 92 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 19 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7680 քաղաքացու հետազոտություն, որից 865-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2749 դեպք: Կատարվել է 25 132 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում»: