Հինգշաբթի, 12 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Կորոնավիրուսով վարակման 92 և մահվան 1 նոր դեպք

Կորոնավիրուսով վարակման 92 և մահվան 1 նոր դեպք
272
Չորեքշաբթի, 02 հունիսի, 2021 թ., 11:05

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Հունիսի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222870 դեպք, որոնցից 213578-ը՝ առողջացած, 4446-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3763 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1090156 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 2916 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 92 նոր դեպք: Ունենք 149 առողջացած և 1 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1083 է»: