Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Գյումրեցի աղջնակը հրաշքով է ողջ մնացել»․ Գևորգ Դերձյան

«Գյումրեցի աղջնակը հրաշքով է ողջ մնացել»․ Գևորգ Դերձյան
305
Ուրբաթ, 11 հունիսի, 2021 թ., 23:05

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը գրել է․ ««Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում հերթական բացառիկ վիրահատությունն է արվել՝ փրկելով փոքրիկ Նանեի կյանքը:
Գյումրեցի աղջնակը հրաշքով է ողջ մնացել. ներարգանդային կյանքում պտղի մոտ պարանոցի գոյացություն (տերատոմա) է հայտնաբերվել:
Նանեի մայրը, պատմում է, որ 29 շաբաթական հղի է եղել, երբ հերթական ստուգման ժամանակ բժիշկն ասել է, որ պտուղը խնդիրներ ունի։ Գինեկոլոգն էլ իր հերթին ասել է, որ պտուղը պետք է հեռացվի, սակայն ծնողները չեն ցանկացել գնալ այդ քայլին:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մասնագետների զննությամբ պտուղը մնացել է, կինը ծննդաբերել է:
ԲԿ–ի փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանը պատմում է, որ երբ պտղի մոտ ախտորոշվել էր պարանոցի գոյացություն, արդեն պտուղը չէր կարելի հեռացնել, քանի որ մեծ էր։ Առաջին հերթին մասնագետները զրուցել են ծնողների հետ, ասել՝ ինչ է սպասվում, զգուշացրել՝ հեշտ չի լինելու։
«Երեխայի շնչափողի մեջ ծնվելուն պես խողովակ է անցկացվել, քանի որ գոյացությունը կոկորդն ու շնչափողը խեղել էր։ Իրականում բավական բարդ գործ էր, երեխայի կյանքին ամեն վայրկյան վտանգ կարող էր սպառնալ, նա կարող էր խեղդվել: Բարդ ու երկարատև վիրահատության է ենթարկել։ Արդյունքում գոյացությունն ամբողջությամբ հեռացվել է։
Պարզվել է, որ գոյացությունը ձգվում է շնչափողի առաջնային պատից մինչև ըմպան։ Նանեին այժմ կերակրում են գաստրիոստոմիկ խողովակի միջոցով, շնչում է տրախիոստոմիկ խողովակի միջոցով: Վերականգնման պրոցեսը երկար կարող է տևել»,- պատմում է Դալլաքյանը։
7 ամիս շարունակ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում անցկացնելուց հետո Նանեն արդեն դուրս է գրվել, բայց բժիշկների հսկողության ներքո է։ Դալլաքյանը վստահեցնում է՝ երեխայի մոտ դրական դինամիկա կա։ Փոքրիկն արդեն ճանաչում է իր հարազատներին»: