Հինգշաբթի, 12 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Կորոնավիրուսով վարակման 82 և մահվան 1 նոր դեպք

Կորոնավիրուսով վարակման 82 և մահվան 1 նոր դեպք
292
Երեքշաբթի, 15 հունիսի, 2021 թ., 11:05

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Հունիսի 15-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223805 դեպք, որոնցից 215455-ը՝ առողջացած, 4489-ը՝ մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2767 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1131239 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 3784 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 82 նոր դեպք: Ունենք 227 առողջացած և 1 մահվան դեպք»: