Հինգշաբթի, 12 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Կորոնավիրուսով վարակման 93 և մահվան 1 նոր դեպք

Կորոնավիրուսով վարակման 93 և մահվան 1 նոր դեպք
310
Շաբաթ, 26 հունիսի, 2021 թ., 11:10

Հունիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224728 դեպք, որոնցից 216489-ն՝ առողջացած, 4506-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2636 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1171097 թեստավորում:
Այսպիսով՝ երեկ կատարվել է 3631 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 93 նոր դեպք: Ունենք 66 առողջացած և 1 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1097 է: