«Մեզնից ծածուկ կատարվել է գործարք». Արտավազդ Սահակյանը դիմում է Նիկոլ Փաշինյանին

Համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը ֆեյսբուքյան եթերում դիմել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: «Մեզնից ծածուկ կատարվել է գործարք՝ առանց հաշվի առնելով ամբիոնի աշխատակիցների շահերը: Նույնիսկ Կառավարությունում կարծել են, թե ես եմ դա ցանկանում... Առևանգվում է մեր տարածքը: Կոչ եմ անում վերանայել այս որոշումը»:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Արտավազդ Սահակյանը հանդես էր եկել տեսաուղերձով, որտեղ նշել էր, որ դեռևս 2017 թվականին, երբ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր է նշանակվել Արմեն Մուրադյանը, իրեն հորդորել է լքել տարածքը, ինչին ինքն ընդդիմացել է։
Սահակյանը հայտարարել էր, որ այս ընթացքում էլ պարբերաբար նույն պահանջը դրվել է։
«Ինձ պարտադրում են հեռանալ այս մասնաշենքից՝ հաշվի առնելով Կառավարության որոշումը, իսկ Կառավարության որոշումն ընդունվել է առանց այս ստորաբաժանման կարծիքը հաշվի առնելու»,- նշել էր նա:

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
171Երեկ, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
24120.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
33020.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
89319.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
43918.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
40418.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
86015.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
109713.08.2026, 13:12