Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ամեն 7 օրը մեկ կկրկնապատկվեն. «Ժողովուրդ»

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ամեն 7 օրը մեկ կկրկնապատկվեն: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը:
«Մեզ մոտ վիրուսի վերարտադրման ցուցանիշն աստիճանաբար աճ է գրանցել, այսինքն՝ եկել էր մի պահ, որ վիրուսի վերարտադրման ցուցանիշը մեր երկրում 0.3-ից մինչեւ 0.4 էր, եւ այն գրեթե չէր տարածվում, հարաբերական հանգիստ վիճակ էր: Բայց այսօր արդեն 1.3 է, արդեն՝ 1.29, իսկ սա նշանակում է, որ յուրաքանչյուր անձ առնվազն երկրորդ մարդուն պետք է վարակի. այ սա նշանակում է, որ արդեն տարածվում է:
Եվ թվերի վրա էլ ենք մենք տեսնում. պահ էր եկել, որ 0.4-0.5 վերարտադրման ցուցանիշի դեպքում մեր դեպքերի քանակն իջել էր օրական մինչև 40-50, բայց այսօր արդեն այդ դեպքերի թիվը100-ից բարձր է: Այսպես դեռ աննկատ ձևով աճը կտեսնենք, բայց կգա մի պահ, և երկրաչափական պրոգրեսիայով ինքը կաճի, և ամեն 7 օրը մեկ մեր դեպքերը կկրնապատկվեն»,- բացատրեց մասնագետը:
Մեր զրուցակիցը, անդրադառնալով «հնդկական շտամ»-ին, ասաց, որ առաջիկա հետազոտությունները ցույց կտան, թե մեր երկրում որ ենթատեսակն է շրջանառվում»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
171Երեկ, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
24120.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
33020.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
89319.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
43918.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
40418.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
86015.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
109713.08.2026, 13:12