Հինգշաբթի, 12 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում
221
Երեքշաբթի, 06 հուլիսի, 2021 թ., 10:54

Հուլիսի 5-ին կատարվել է 148 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9174 քաղաքացու հետազոտություն, որից 922-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2906 դեպք: Կատարվել է 27 126 թեստավորում: