«Շատ մտահոգիչ պատկեր ունենք». Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ մտահոգիչ պատկեր ունենք...
Սիրելի՛ քաղաքացիներ, ևս մեկ անգամ խնդրում եմ ու հորդորում եմ պատվաստումների թեման մի դարձրեք շահարկման թեմա, դա վտանգավոր է․․․ Այլընտրանք չկա՝ պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը:
Ներկայացնում եմ ձեզ Հայաստանի և հարևան երկրներում արձանագրված հետևյալ ցուցանիշները՝
• Ռուսաստանի Դաշնությունում ներարկվել է շուրջ 38 մլն դեղաչափ, որը համապատասխանում է բնակչության շուրջ 15,7%-ին, օրական տեմպը կազմում է շուրջ 500 հազար պատվաստում,
• Թուրքիա՝ ներարկվել է շուրջ 53,8 մլն դեղաչափ, որը համապատասխանում է բնակչության շուրջ 43,6%-ին, օրական տեմպը կազմում է շուրջ 765,1 հազար պատվաստում,
• Ադրբեջան՝ ներարկվել է շուրջ 3,7 մլն դեղաչափ, որը համապատասխանում է բնակչության շուրջ 23,5%-ին, օրական տեմպը կազմում է շուրջ 63,5 հազար պատվաստում,
• Իրան՝ ներարկվել է շուրջ 5,7 մլն դեղաչափ, որը համապատասխանում է բնակչության շուրջ 4,9%-ին, օրական տեմպը կազմում է շուրջ 93,6 հազար պատվաստում,
• Վրաստանում՝ ներարկվել է շուրջ 269 հազ դեղաչափ, որը համապատասխանում է բնակչության շուրջ 4,4%-ին, օրական տեմպը կազմում է շուրջ 2,06 հազար պատվաստում:
Հայաստանում ունենք նման մտահոգիչ պատկեր՝
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ապրիլի 13-ից ի վեր, հուլիսի 4-ի դրությամբ՝ Հայաստանում կատարվել է 88.164 պատվաստում, որից առաջին դեղաչափ՝ 66.491, երկրորդ դեղաչափ՝ 21,673, օրական տեմպը շուրջ 801,1 դեղաչափ»:

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
171Երեկ, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
24120.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
33020.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
89319.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
43918.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
40418.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
86015.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
109713.08.2026, 13:12