Թբիլիսիում հանրահավաքների ժամանակ ավելի քան 100 մարդ է ձերբակալվել

Թբիլիսիում տեղի ունեցած ակցիաների ժամանակ՝ իրավախախտումների համար ավելի քան 100 մարդ է ձերբակալվել, հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ը:
«Այս փուլում վարչական իրավախախտումների համար ձերբակալվել է 100 մարդ, որոնցից 68-ն ազատ է արձակվել ստորագրության դիմաց, իսկ 32-ը մնում են ժամանակավոր կալանքի տակ»,- ասված է նախարարության կայքում զետեղված հայտարարության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ ոստիկանությունը նաև 2 մարդու է ձերբակալել քրեական իրավախախտման՝ լրագրողի վրա հարձակվելու և ոստիկանական մեքենայի ապակին կոտրելու համար:
Հիշեցնենք՝ հուլիսի 1-ին Թբիլիսիում սկսվել է «արժանապատվության շաբաթը», որի ընթացքում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները մի շարք միջոցառումներ են անցկացրել: Սեռական փոքրամասնությունների հակառակորդներն առավոտից սկսել են հակաակցիաներ իրականացնել՝ փակելով Ռուսթավելի կենտրոնական պողոտան։

«Կալլասը երբեք իրատեսական թեկնածու չի եղել Մոսկվայի հետ երկխոսության մեջ Եվրոպայի ներկայացուցչի դերի համար». #ElPais
12916:18
«Գերմանիայի և ՆԱՏՕ-ի զինված ուժերը փոխել են Լիտվա ռազմական տեխնիկա տեղակայելու իրենց ծրագրերը». #Bild
16514:31
Ֆիդանը հայտարարել է Սիրիայի դեմ Իսրայելի կողմից հնարավոր գործողության մասին
18511:30
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Անկախության օրվա առթիվ
10211:18
Թրամփը հրապարակել է իր և Պուտինի լուսանկարը՝ «Իմ ընկերը» գրառմամբ
19810:07
«Մեր փրկությունը միայն ու միայն մեր հավաքական ուժի մեջ է»․ Արշակ Սադոյան
11609:36
«Սա շատ կարևոր ազդակ է»․ Հակոբ Բադալյան
10709:18
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
10408:24