Հինգշաբթի, 12 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Կորոնավիրուսով վարակման 140 և մահվան 4 նոր դեպք

Կորոնավիրուսով վարակման 140 և մահվան 4 նոր դեպք
231
Ուրբաթ, 09 հուլիսի, 2021 թ., 11:12

Հուլիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 135 դեպք, որոնցից 217 490-ն՝ առողջացած, 4540-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3000 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 224 512 թեստավորում:
Այսպիսով՝ երեկ կատարվել է 4046 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք: Ունենք 109 առողջացած և 4 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1105 է: