«Աշխարհի կեսը երազում է որևէ պատվաստանյութ ձեռք գցել, մենք ազգովի, դառնում ենք դեղագիտության փորձագետ». Վահե Տեր-Մինասյան

Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլոր նրանց համար, ով առավոտից գիշեր տվայտվում է, թե արժի՞ արդյոք պատվաստվել, թե ոչ, պատվաստված ծանոթներին ու անծանոթներին ենթարկում է մանրամասն հարցաքննության, թե ո՞նց տարան պատվաստումն ու ի՞նչ անմարդկային տանջանքների միջով անցան պատվաստումից հետո մոտակա 48 ժամերի ընթացքում։ Բոլոր նրանց, ով համառորեն փնտրում է պատվաստվողների նկարներում սրվակներն ու փորձում կարդալ անվանումը։ Եվ իհարկե, բոլոր նրանց, ով չի ուզում «Սպուտնիկ»–ը «Աստրազենեկան» ու «Կորոնավակ»–ը և պահանջում է «Մոդեռնան» ու «Ֆայզեր»–ը։
Իմ շատ սիրելի հայրենակիցներ, փորձե՛ք վերջապես հասկանալ, որ պատվաստումը ընդամենը մեկ, հերթական, սովորական միջոց է, որին կհանդիպի ձեր օրգանիզմը։ Հիմա մի հատ փորձեք հետ գնալ, հիշել, թե ինչպես էին ձեզ փոքր տարիքում ձեր ծնողները տանում պոլիկլինիկա և կատարում պատվաստումներ։ Կարո՞ղ եք արդյոք հիշել, որ հետաքրքրվեին, թե ո՞ր երկրի կամ ո՞ր ընկերության արտադրություն էր, արդյոք Եվրոպան կամ Ամերիկան նո՞ւյնպես հենց այս պատվաստանյութն էր օգտագործում և այլն, և այլն... Ոչ իհարկե։
Լավ, ընդունենք Ձեր ծնողները անուշադիր էին, անտեղյակ էին և վերջապես այլ ժամանակներ էին...
Հիմա եկեք հենց ձեր օրինակով։ Քանի՞ անգամ եք գնացել բժշկի։ Քանի՞ անգամ է բժիշկը ձեզ նշանակել դեղեր։ Եվ հիմա, միայն անկեղծորեն, ինքներդ ձեզ՝ ոչ ինձ, պատասխանեք թե քանի՞ անգամ եք այդ նշանակված դեղերն ընդունելուց առաջ ուսումնասիրել, հետաքրքրվել արտադրող ընկերությամբ, պարզել, թե աշխարհի քանի՞ երկրում է այն գրանցված և ինչպիսի՞ այլընտրանքային տարբերակներ կան...
Ու հանկարծ, այն պահին, երբ աշխարհի կեսը երազում է որևէ պատվաստանյութ ձեռք գցել, մենք մասսայական, կարելի է ասել, ազգովի, դառնում ենք դեղագիտության ոլորտի փորձագետ»:

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
168Երեկ, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
23820.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
32720.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
88519.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
43818.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
40318.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
85915.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
109613.08.2026, 13:12