#COVID_19-ի դեմ պատվաստումների ընթացքն աշխարհում

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի գրառումը. «Հուլիսի 12-ի դրությամբ, 180 երկրներում ներարկվել է ավելի քան 3,41 միլիարդ դեղաչափ (օրական շուրջ 32 միլիոն), որը համապատասխանում է աշխարհի բնակչության շուրջ 22.2%-ին, սակայն ներկայումս արձանագրվում է պատվաստումների գործընթացի խիստ արտահայտված անհավասարություն՝ բարձր և ցածր եկամուտ ունեցող երկրների բնակիչների միջև, բարձր եկամուտ ունեցող երկրներում պատվաստումներն ընթանում են 30 անգամ ավելի արագ:
ԱՄՆ-ում ներարկվել է 334 միլիոն դեղաչափ, վերջին շաբաթվա ընթացքում օրական ներարկվել է 506.771 դեղաչափ: Ներկա դինամիկայի պահպանման դեպքում կպաանջվի ևս 9 ամիս բնակչության 75%-ին պատվաստելու համար: Գնահատված է, որ ԱՄՆ-ի բնակչության 70-85%-ի պատվաստումը հնարավորություն կտա վերադառնալ բնականոն կյանքին:
Նոր բռնկումները ընդհանուր առմամբ նվազել են, քանի որ պատվաստումների մակարդակն շարունակում է աճել, այսպես՝ 41 երկրներում արդեն պատվաստվել է բնակչության 40%-ը:
ԵՄ երկրներում իրականացվել է 391,3 մլն պատվաստում: Բնակչության շուրջ 63,8% ստացել են առաջին դեղաչափը, իսկ 44,1%-ը երկրորդ»:

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
168Երեկ, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
23820.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
32720.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
88519.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
43818.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
40318.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
85915.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
109613.08.2026, 13:12