Հինգշաբթի, 12 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Կորոնավիրուսով վարակման 132 և մահվան 7 նոր դեպք

Կորոնավիրուսով վարակման 132 և մահվան 7 նոր դեպք
301
Կիրակի, 18 հուլիսի, 2021 թ., 11:06

Հուլիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 430 դեպք, որոնցից 218 331-ն՝ առողջացած, 4566-ը՝ մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3421 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 267 617 թեստավորում:
Այսպիսով՝ երեկ կատարվել է 4224 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 132 նոր դեպք: Ունենք 89 առողջացած և 7 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1112 է: