«Հայաստանը գտնվում է շատ լուրջ կիբեր-հարձակումների տակ». Սամվել Մարտիրոսյան
![]() 236 Երկուշաբթի, 19 հուլիսի, 2021 թ., 16:48 Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին օրերին միանգամից մի քանի բացահայտում միջազգային կազմակերպությունների կողմից խոսում են այն մասին, որ Հայաստանը գտնվում է շատ լուրջ կիբեր-հարձակումների տակ, պետական մակարդակի աշխատող հաքերային խմբերի կողմից։ Միանգամից ասեմ, որ տվյալները դեռ այնքան էլ շատ չեն։ Google-ը հայտնաբերել է շատ խորացված հարձակում Հայաստանում գտնվող թիրախների դեմ։ Օգտագործվել են երկու զրոյական օրվա խոցելիություններ Գուլգ Քրոմում։ Ինչը, ես կասեի, խոսում է այն մասին, որ ոչ միայն շատ լուրջ թիմ է աշխատել։ Այլ որ նաև սա թանկարժեք հարձակում է եղել։ Հարձակման համար օգտագործվել են կեղծ հայաստանյան լրատվականներ, իրականների կլոնները՝ ցանկը, հղմամբ։ Գուգլում համոզված են, որ գործել է պետական հաքերային թիմ։ Երկիրը չի նշվում։ Բայց, կարծում եմ, հետաքրքրված և ունակ երկների թիվը կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա՝ https://blog.google/.../how-we-protect-users-0-day.../... Հաջորդը դա իսրայելական մինչ այս պահը ոչ հայտնի Candiru կազմակերպության կողմից (մի հատ պետք է հասկանալ, կարող է այս և նախորդ դեպքն իրար հետ են քայլում)։ Այստեղ, օրինակ, օգտագործվել է զոհերին վարակման համար Արմենպրեսի կայքի կեղծ նմանակը։ https://citizenlab.ca/.../hooking-candiru-another.../... https://www.microsoft.com/.../protecting-customers-from... Վերջինում անմիջապես Հայաստանը չի նշվում։ Սա հերթական բացահայտումներն են իսրայելական NSO կազմակերպության մասին, որը վաճառում է իր լրտեսական վիրուսը, որը կոչվում է Pegasus աշխարհի զանազան ուժային կառույցներին։ Բացահայտվել են Պեգասուսի կիրառման լայն շրջանակներ։ Օգտվողներից մեկն Ադրբեջանի իշխանություններն են։ Որոնք օգտագործել են դա ընդդիմադիր հայացքներ ունեցողների դեմ։ Սակայն, մենք ունենք բավականին տվյալներ ենթադրելու, որ պատերազմի ժամանակ Պեգասուսը կիրառվել է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ։ Թիրախավորվել են կառավարությանը և բանակի հետ կապ ունեցող կարևոր անձինք։ Պեգասուսի և հատկապես Ադրբջանի վերաբերյալ հետևյալ հղումներով․ https://www.theguardian.com/.../revealed-leak-uncovers... https://www.accessnow.org/government-spyware-raging/ https://www.amnesty.org/.../forensic-methodology-report.../»: Աղբյուրը` Սամվել Մարտիրոսյան |

«Թռիչքների չեղարկման հետևանքով Կատարում է գտնվում 21 ՀՀ քաղաքացի»․ ՀՀ ԱԳՆ
8220:24
Վեդիի հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենը կազինոյում տանուլ է տվել նաև բուժանձնակազմի աշխատավարձերը
14119:06
«Մարտի 13-ին Մասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի»․ ՀՀ ԱԳՆ
14917:54
«Նիկոլդ նախկինում «ձորի չորացած աղվես» էր»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
13716:24
«Արսեն Սաֆարյանի հետ քիչ եմ շփվում․ ենթադրում եմ՝ Ղարաբաղի հետ տեղի ունեցածում նաև ինձ ա մեղադրում»․ Ալեն Սիմոնյան
23114:30
Ալեն Սիմոնյանը զանգահարում է Հովհաննես Ազոյանին
27114:18
«Փաշինյանի թիմի 90 տոկոսը Տեր-Պետրոսյանի դպրոցն է անցել»․ Բորիս Մուրազի
18514:12
«Քննադատություններ եմ լսում, թե Արցախի պետնախարարը բլոգերություն է անում»․ Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ)
12914:00
