«Կարմիր Խաչ»-ը կոչ է արել անհապաղ դադարեցնել Մերձավոր Արևելքում լարվածության սրումը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կոչ է արել անհապաղ դադարեցնել Մերձավոր Արևելքում լարվածության սրումը՝ նշելով տարածաշրջանում հակամարտության հետագա ընդլայնման և ծանր մարդասիրական իրավիճակի վատթարացման ռիսկը, ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ։
«Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերջին սրացումը, որը ազդում է Եմենի և Սաուդյան Արաբիայի վրա, սպառնում է ավելի խորացնել հակամարտությունը տարածաշրջանում: Եթե այս իրավիճակը չվերահսկվի, այն կարող է վատթարացնել միլիոնավոր մարդկանց համար արդեն իսկ աղետալի մարդասիրական իրավիճակը», - ասել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչը:
«Մենք վախենում ենք, որ շարունակական մարտերը կհանգեցնեն մահերի և վնասվածքների աճի, բնակչության տեղահանման և կենսական ծառայությունների ու ենթակառուցվածքների, այդ թվում՝ առողջապահության, ջրի, վառելիքի և էլեկտրաէներգիայի մատակարարման աղետալի խափանումների», - ասելէ նա։
Սպոլյարիչն ընդգծել է, որ պետք է անընդհատ ձեռնարկվեն կոնկրետ քայլեր՝ քաղաքացիական բնակչությանը և կենսականորեն կարևոր ենթակառուցվածքները պաշտպանելու համար։
Երեքշաբթի առավոտյան Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ Եմենից եկած հարձակումների հետևանքով հարվածներ են հասցվել երկրի հարավում գտնվող բնակեցված տարածքներում գտնվող թագավորության էներգետիկ օբյեկտներին։

Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
5608:24
«Մի քանի առաջարկ՝ Երևանում խցանումները նվազեցնելու վերաբերյալ»․ Ոսկան Սարգսյան
12600:48
SpaceX-ին թույլատրվել է ուղեծիր դուրս բերել մեկ միլիոն արբանյակ
31100:01
Ողբերգություն Կահիրեյում. առնվազն 30 մարդ է զոհվել
323Երեկ, 23:49
«Կոնկրետ առաջարկ ունեմ քաղբանտարկյալների վերաբերյալ». Կարեն Վրթանեսյան
130Երեկ, 22:48
Ամերիկացի միլիարդատերը գնել է «Լուկօյլի» ակտիվներն Ադրբեջանում
318Երեկ, 22:37
Վլադիմիր Պուտինը պաշտոնանկ է արել Մուրմանսկի կալանավորված նահանգապետ Անդրեյ Չիբիսին
207Երեկ, 22:31
Վարդենյաց և Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում
108Երեկ, 22:00