«Ադրբեջանը կոշտացրել է դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել». Տ. Աբրահամյան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր տեղեկություններով Ադրբեջանը պատրաստվում է նոր բախումներ հրահրել Հայաստանի և Արցախի ուղղությամբ։
Դրան զուգահեռ, ՀՀ ՊՆ-ն ամենօրյա հաղորդագրություններով հանրությանը փոխանցում է սահմանին Երասխի հատվածում լարվող իրավիճակի մասին։
Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել։
Տարածաշրջանի ազդեցիկ խաղացողները գոնե արտաքուստ դիտորդի կարգավիճակով հետևում են իրադարձությունների զարգացումներին։
Այս վերջին միջադեպերի հետ կապված անհայտությունները դեռ շատ են, մտավախություն ունեմ, որ այս ամենը տեղավորվում է նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածության կատարման տրամաբանության մեջ։
Ուղղակի այդ գործարքի մի հատվածը ենթադրում է պայմանավորված գործողություններ սահմանագծի կոնկրետ հատվածներում։
Ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունները ստեղծված իրավիճակի, դրանց դրդապատճառների և հետևանքների մասով անբովանդակ են, ոչ ամբողջական, ինչն ավելի է խորացնում այս թեմայի շուրջ ստեղծված մտահոգությունները»:

«Սեպտեմբերի 21-ի խորհուրդը մեզ հուշում է մեկ ճշմարտություն՝ երբեք չհանդուրժել ուրացումը». Սուրեն Սուրենյանց
1613:42
«Կարո՞ղ է մարդ միաժամանակ համ խիղճ ունենալ, համ էլ Հայաստանի անկախությունը շնորհավորել»․ Արթուր Դանիելյան
2313:36
«Ապրենք խաղաղության մեջ, համերաշխ և անվրդով կյանքով». Գարեգին Երկրորդ (տեսանյութ)
4312:48
«Անկախությունն ամենօրյա պատասխանատվություն է ապագայի հանդեպ». Սենոր Հասրաթյան
5112:30
«Այս տղերքի արածը գցեցին ջուրը, չպահեցին մեր հայրենիքը»․ զոհվածի մայր (տեսանյութ)
7210:42
«Անթույլատրելի է ոտնակոխ անել ծնողների սուգը»․ Աստղ Գալեյան (տեսանյութ)
7810:12
Ուղիղ միացում՝ «Եռաբլուր»-ից (տեսանյութ)
8810:00
«Լուսային շոուների ու համերգների աղմուկի տակ հիշենք չորս տարի առաջ այս օրը»․ Մարիաննա Ղահրամանյան
7409:06