«Աբսուրդի հավասար իրավիճակ է». Արման Աբովյան

ԲՀԿ-ական Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երասխում թուրք-ադրբեջանական զինված խմբավորումներն արդեն կիրառում են ականանետեր և նռնականետեր։
Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում մոտ 4 ժամ ծանր զինատեսակներից կրակոցներ են հնչել։
Ըստ ՊՆ-ի հաղորդագրության՝ մինչև հուլիսի 19-ը ուշ գիշեր վիճակը մնում էր լարված։ Հիշեցնեմ, որ Երասխը Երևանից ընդամենը 50-60 կիլոմետր հեռավորության վրա է։
Իսկ Երասխից դեպի Տիգրանաշեն ընդամենը 15ե20 րոպեի ճանապարհ է։ Այս ամենը հաշվի առնելով՝ մի հարց ունեմ բոլոր այն ազգադավ տականքներին, որոնք բացահայտ հայտարարում էին, թե «Արցախը կտանք ու խաղաղություն կլինի» կամ հակաարցախյան (ղարաբաղցի/երևանցի) տրամադրություններ գեներացնող թուրքի վիժվածքներին՝ հիմա ո՞նց եք։
Չնայած դրանք այնքան տհաս են, որ մինչև թուրքը յաթաղանը ձեռքին չմտնի իրենց ննջասենյակ՝ բան չեն հասկանա։
Իսկ հիմա լուրջ։ Պատերազմը չի ավարտվել և չի ավարտվի մինչև չհասկանանք մի տարրական ճշմարտություն՝ թուրք֊ադրբեջանական ոհմակը չունի նպատակ հայերի հետ համատեղ խաղաղության պայմաններում տարածաշրջանում կայունություն հաստատել։
Եթե իրենք այդ նպատակը ունենային, ապա ո՛չ արցախյան «44 օրվա» պատերազմ կլիներ, ո՛չ էլ իրենց պետություններում հայատյացությունը չեր լինի պետական գաղափարախոսություն։
Ախր, այս պրիմիտիվ իրավիճակը այնքան ակնհայտ է, որ չհասկանալ դա ունակ են միայն իսպառ իրողությունից կտրված մարդիկ։
Այս կարգի ռազմական բախումները կրելու են շարունակական բնույթ, քանի որ ո՛չ թուրքերը, ո՛չ ադրբեջանցիները չեն հասել իրենց հիմնական նպատակին՝ Հայաստանի մասնատմանը՝ անվանելով դա գեղեցիկ «իմպըռտնի» բառերով, օրինակ՝ «դելիմիտացիա և դեմարկացիա» կամ «միջանցքի տրամադրում»։
Չնայած այդ պարագայում նույնպես պատերազմը ավարտված չի լինի, հույսներդ կտրեք։
Պատերազմի միակ զսպող մեխանիզմը միշտ եղել է հայկական կողմի կոշտ հակահարվածի հնարավորությունը, որից մեր գերխաղաղասեր իշխանությունը մեզ զրկել է։
Հիմա ի՞նչ ենք անելու, հ՞ննն․․․
Հ․Գ․
Փառք Աստծո, որ մերոնց, գոնե, պատասխան կրակ բացելու թույլատրություն են տվել։
Աբսուրդի հավասար իրավիճակ է»:

«Ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ տեղի ունեցողը քաղաքական վենդետա է»․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)
3115:54
Իսրայելի պաշտպանության նախարարը կրկին սպառնացել է Իրանին
6415:49
«Իրենց կյանքը լավ բարենորոգել են, հիմա էլ արտաքին հրամաններ են կատարում»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
3415:42
«Ինքն իրենից պետք է դժգոհի․ դատավորն ո՞վ է, որ հակառակ գնա»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
4715:24
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3915:06
«Հրավիրել է գագաթաժողովին՝ որպես տիեզերական մասշտաբի սուտասան»․ Էդգար Ղազարյան
5614:42
«Իրավական այլասեռություն․ ինչո՞ւ եք տանջամահ անում մարդուն»․ ժաննա Ալեքսանյան (տեսանյութ)
5314:36
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում բարձրացվել է հայ գերիների հարցը (տեսանյութ)
9414:19