«Ինչ-որ ճարպիկ մարդիկ սեփականաշնորհել են մեր ներկան, ինչ ուզում՝ անում են»․ Հենրիկ Պիպոյան

Թարգմանիչ, գրող Հենրիկ Պիպոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էսօր թագավորն այցելեց էսինչ տեղը... Թագավոր, թագուհի, արքայազն, պալատ... Քսանմեկերորդ դարում Անդերսենի հեքիաթի նման ա հնչում։
Նախանձում եմ անգլիացիներին. լավ ա, որ թագավոր ունես իշխանավորների անկառավարելի ռամիկացման էս դարում, առավել ևս՝ թագուհի՝ հմայիչ կին, որը տարիների ընթացքում դառնում ա ազնվազարմ տատիկ, իսկ դու ասում ես՝ Ձերդ Մեծություն։
Անգլիացիներն իրանց անցյալից չեն բաժանվում, վարպետորեն միաձուլված են պահում անցյալն ու ներկան։ Անգամ նրանց լեզուն անցյալի համար հատուկ տարածք ունի՝ մտնում ես մեջը, ու անցյալը դառնում ա ներկա՝ խոսում ես անցյալ ժամանակով, բայց ներկայի մասին՝ դու միաժամանակ և՛ անցյալում ես, և՛ ներկայում։
Հա՛, նրանց կյանքում անցյալը միշտ ներա ա։ Էդ նույնն ա, ինչ խոհանոցի սեղանին մի միջնադարյան սկահակ ունենաս. անգամ սովորական հաց ու պանիրը նրբագույն խորտիկ ա դառնում։
Թե չէ, ձեզ թվում ա՝ ի՞նչ ա ժավելի սպիրտը՝ մաքրող հեղո՞ւկ, քիմիական նյո՞ւթ։ Չէ՛, ժավելի սպիրտը երևանյան բակային ֆոլկլոր ա, փոքր դոզայով նոստալգին ա, որ կուլ ես տալիս ու հայտնվում անցյալում։
Մեր ներկայի մեջ անցյալ չկա. երբ գնում ենք անցյալ, լրիվ կտրվում ենք ներկայից, ու ապրում ենք անցյալում, ապրում ենք անցյալով, ու ներկան անցնում ա մեր աչքի առաջով, ասես հեռուստացույցի էկրանին։
Ինչ-որ ճարպիկ մարդիկ սեփականաշնորհել են մեր ներկան, ինչ ուզում՝ անում են՝ քանդում են մեր տները, կտրում են մեր ծառերը, մսխում են մեր խնայողությունները... Մենք նայում ենք մեր անցյալից, մեզ դուր չի գալիս, բողոքում ենք, անիծում, հայհոյում ու շարունակում ենք ապրել մեր անցյալում. ուժ չունենք անցյալից դուրս գալու»։

ՆԳՆ-ն պնդում է՝ Անի Ավետիսյանի ահազանգին արձագանքել են 10 րոպեի ընթացքում
4421:54
«Ադրբեջանի ներսում ամեն սոցիալական սրման ժամանակ արտաքին թշնամու վրա են սլաքներ ուղղում». Անժելա Էլիբեգովա
5920:30
ՄԻՊ աշխատակիցներն առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող դատապարտյալ Աշոտ Բադալյանի հետ
5919:54
Յուժնո-Սախալինսկում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ճապոնացի լրագրող
12319:19
Հայաստանի պատմության թանգարանը պարզաբանում է տարածել
7618:54
«Ա՛յ սումալացի աղջիկ, դու ո՞վ դարձար, որ հակադրվես Թրամփին»․ Տիգրան Դավուդյան
8617:42
Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
7817:24
«Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները»․ Սոֆյա Հովսեփյան
8116:18