«ՊՆ-ն պետք է ամբողջական տեղեկատվություն ներկայացնի». Տիգրան Աբրահամյան
![]() 709 Երեքշաբթի, 20 հուլիսի, 2021 թ., 15:18 «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշտպանության նախարարությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ներկայացնի Հայաստանի սահմանի տարբեր ուղղություններում վերջին օրերին գրանցվող միջադեպերի, հրադադարի ռեժիմի խախտումների, թշնամու տեղաշարժերի կամ կուտակումների վերաբերյալ: Երասխի ուղղությամբ ծավալվող իրադարձությունները խորքային առումով փողկապակցված են սահմանի մյուս ուղղություններում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև՝ արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի իրադրության հետ: Հատկապես ճգնաժամային իրավիճակներում, հանրության հետ արդյունավետ հաղորդակցության ապահովումն անհրաժեշություն է՝ օբյեկտիվ իրավիճակի, համապարփակ տեղեկատվության փոխանցման առումով: Այս պահին սահմանի այլ հատվածներում տեղի ունեցող իրավիճակների կամ միջադեպերի վերաբերյալ տեղեկատվություն ստացվում է տարբեր լրատվամիջոցների նախաձեռնությունների կամ սոցիալական ցանցի տարբեր օգտատերերի միջոցով: Երկրորդ՝ հասկանալի է, որ թշնամուն դիվանագիտական, քաղաքական, ռազմական առումով հակազդելու, զսպելու կամ անհրաժեշտ հարվածներ հասցնելու միջոցները, մեթոդները տարբեր են, դրանց մի մասը կարող են տեսանելի չլինել՝ հատկապես եթե խոսքը ռազմական գործոնի մասին է, սակայն տպավորություն ունեմ, որ կիրառման ենթակա մեծ թվով միջոցառումներ չեն իրականացվում»: Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

ՔԿ-ն կրկին ներխուժել է Մինասյան եղբայրների տուն
1609:54
«Փաշինյանը սուզվում է քաղաքական ճահճի մեջ»․ Սուրեն Սուրենյանց
3409:48
«Նիկո՛լ, 30 բրիգադ կանչի ու սրանց տար գժանոց»․ Աղասի Ենոքյան
6009:24
Հինգ ձերբակալվածներից չորսն ազատ են արձակվել. «Հրապարակ»
7409:06
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է անձրև (լուսանկար)
12008:24
«Վերջում կարող է նիկոլական Վահագն Ալեքսանյանը ձեր պատգամավորների հետ համեմատած քաղաքական Պլատոն դիտարկվի». Արգիշտի Կիվիրյան
20003:30
«Կիրանցի դպրոցը այդպես էլ միջնակարգ չդարձրին»․ Ոսկան Սարգսյան
13703:06
«Անձնագրայինը գտնվում է անցյալ դարի 90-ականներում». Կարեն Հեքիմյան
16102:06
