Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Այն մարդիկ, ովքեր կարող էին ՀՀ-ին փոփոխություններ բերել, այսօր բանտերում են»․ Նժդեհ Իսկանդարյան

«Այն մարդիկ, ովքեր կարող էին ՀՀ-ին փոփոխություններ բերել, այսօր բանտերում են»․ Նժդեհ Իսկանդարյան
42
Այսօր, 13:48

«Այն մարդիկ, ովքեր կարող էին Հայաստանի Հանրապետությանը փոփոխություններ բերել, այսօր բանտերում են․ Հանրապետության երկրորդ նախագահը կալանավորված է, Երրորդ նախագահն անցնում է ինչ-որ անհեթեթ քրեական գործով, Գագիկ Ծառուկյանը կալանավորված է, Սամվել Կարապետյանը տնային կալանքում է։ Եվ այս բոլոր բաղադրիչները վերլուծելով՝ ակնհայտ է դառնում, որ ՀՀ օրվա իշխանությունները Հայաստանը տանում են այլ ուղղությամբ»,- «Արցախը երեք տարի անց․ փաստեր, քաղաքական պատասխանատվություն և ապագայի օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ ասել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։ «Այսօր Բաքվի բանտերում է գտնվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Այդ մարդիկ այնտեղ են հայտնվել միայն ու միայն արցախցիներին ներկայացնելու համար․․․․ Վերջերս մենք ԱԺ-ում հանդիպման էինք մասնակցում, կառավարության լիազոր ներկայացուցիչները լքեցին դահլիճը և որևէ հարցի չպատասխանեցին։ Առաջիկայում վերցնելու են Արցախի ներկայացուցչության շենքը, որը վերջին շրջանում ծառայում է որպես ապաստարան՝ արցախցիների համար։ Սրանք այն բոլոր ցուցիչներն են, որոնք ցույց են տալիս օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը»,- նշել է Արցախի պետնախարարը։

«Այն մարդիկ, ովքեր կարող էին ՀՀ-ին փոփոխություններ բերել, այսօր բանտերում են»․ Նժդեհ Իսկանդարյան