Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Այսօր գլխավոր խնդիրն Արցախի քաղաքական ներկայության ապահովումն է»․ Աղվան Վարդանյան

«Այսօր գլխավոր խնդիրն Արցախի քաղաքական ներկայության ապահովումն է»․ Աղվան Վարդանյան
43
Այսօր, 13:36

«Այն, որ այս իշխանությունները և հակաարցախյան, և հակահայկականության հարցում անշրջելի են, փաստ է, իրենք գերկոնսոլիդացված են իրենց դիրքորոշումների մեջ։ Սակայն մյուս կողմում նույն պատկերը մենք չունենք․ պետք է լինի հավաքականություն, անհատների համախմբում, որը կստիպի մյուսներին սթափվել»,- «Արցախը երեք տարի անց․ փաստեր, քաղաքական պատասխանատվություն և ապագայի օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ «Սակայն այսօր գլխավոր, առաջնային խնդիրն Արցախի քաղաքական ներկայության ապահովումն է․ եթե այդ հարցը չենք լուծում, չենք ունենում քաղաքական ներկայություն, պետական ինստիտուտներն ինչ-որ ֆորմատով չեն պահպանվում, մյուս հարցերի հետապնդումը դառնում է զրույց»,- նշել է ընդդիմադիր գործիչը։

«Այսօր գլխավոր խնդիրն Արցախի քաղաքական ներկայության ապահովումն է»․ Աղվան Վարդանյան