«Ավելի շուտ Արաքսը կփոխի իր հունը, քան կապիտուլյանտը կարող է պաշտպանել մեր ազգային շահը». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Ավելի շուտ Արաքսը կփոխի իր հունը, քան կապիտուլյանտը կարող է պաշտպանել մեր ազգային շահը։
Քանի դեռ կապիտուլյանտներն իշխանության են, որևէ հայանպաստ և դրական լուծում ակնկալել միամտություն է։ Ինչո՞ւ։ Ասեմ...
Կապիտուլյանտների քայլերի արդյունքում է Թուրքիան ուղիղ մտել մեր փոքր տարածաշրջան։
Կապիտուլյանտն էր ուղիղ կապ հաստատել թշնամի պետության ղեկավարի հետ։
Նա էր ալիևներին «կիրթ ու կառուցողական» համարում։
Նա է ամեն ինչ ջնջել ու իր սեփական կետից սկսել։
Նա է արտաքին քաղաքական այցեքարտ ոչ թե Արցախի կարգավիճակի ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հռչակել, այլ՝ իր «ժողովրդավարությունը»։
Նա է բերել կապիտուլյացիա և նվաստացում։
Նրա և Ադրբեջանի ղեկավարի «պասերով խաղերի» հետևանքով սկսվեց լայնածավալ պատերացմ։
Նա է հոկտեմբերի 19-20-ին հրաժարվել Պուտինի պատերազմը կանգնեցնելու միջնորդությունից, որի պատճառով հազարավոր նոր զոհեր ենք տվել, Շուշի ու Հադրութ կորցրել։
Նա է կապիտուլյացիայից հետո հունվարի 11-ին իր «կառուցողական» գործընկերոջ հետ հակահայկական փաստաթուղթ ստորագրել, որտեղ գերիների վերադարձի մասին որևէ խոսք չկա։
Նրա անգործության արդյունքում է, որ թշնամին Հայաստան է մտել։
Եվ, վերջապես, նա է «սկուտեղի վրա» զիջում մեր պետական ինքնիշխանությունը՝ հանուն իր աթոռի»։

«Իրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից»․ Փեզեշքիան
4109:12
Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»
5108:48
Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»
5608:36
«Իրանի նախագահի հետ հանդիպումը նախաձեռնվել է, որպեսզի աղաղակող չլինի դիսբալանսը». Հակոբ Բադալյան
9503:00
«Ալեն Սիմոնյանն իր վրա պատասխանատվություն է վերցնում». Դերենիկ Մալխասյան
9501:36
«Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք». Վահե Հովհաննիսյան
11400:18
«Իրանի չար ռեժիմը կընկնի ավելի շուտ, քան ոմանք կարծում են». Նեթանյահու
19400:06
Իրանի նախագահը Նիկոլ Փաշինյանին է նվիրել «ԱՄՆ-ի օգնությունը» վերնագրով գիրք (տեսանյութ)
106Երեկ, 22:30