«Որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «3 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 25-ին, ադրբեջանական օկուպացիայի օրերին, ՊԲ վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 218 մարդ զոհվեց, 120 մարդ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացավ։ Մինչև այժմ 21 մարդու ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ։
Այս պայթյունի վերաբերյալ 3 տարի է՝ քննություն է ընթանում, մարդիկ են հարցաքննվում, սակայն այս ամենի օբյեկտիվ պատճառների մասին վերջնական որևէ տեղեկատվություն և որոշում չկա։
Թեպետ սա իր թելերով ուղիղ առնչություն ուներ պատերազմի ու դրա բերած ծայրահեղ լարված իրադրության հետ, իսկ դրա զոհերի մեծ մասը պատերազմի մասնակիցներ էին, սակայն մինչև այժմ նրանց կարգավիճակը հստակեցված չէ, ըստ այդմ՝ զոհերի ընտանիքները համապատասխան հիմնադրամից ո՛չ փոխհատուցում են ստացել, ո՛չ էլ ընթացիկ վճարներ։
300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել»։

«Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը դրոշները բացակայում են»․ Էդգար Ղազարյան
2509:42
«Որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել»․ Տիգրան Աբրահամյան
3009:36
«Իրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից»․ Փեզեշքիան
8509:12
Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»
5808:48
Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»
6508:36
«Իրանի նախագահի հետ հանդիպումը նախաձեռնվել է, որպեսզի աղաղակող չլինի դիսբալանսը». Հակոբ Բադալյան
10003:00
«Ալեն Սիմոնյանն իր վրա պատասխանատվություն է վերցնում». Դերենիկ Մալխասյան
10001:36
«Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք». Վահե Հովհաննիսյան
11600:18