Օդային ճանապարհով ՌԴ տարածք մուտք գործելու կարգը

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է օդային ճանապարհով ՌԴ տարածք մուտք գործելու կարգը:
«Ռուսաստանի Դաշնությունը վերահաստատում է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների տարածքներից, այդ թվում Հայաստանի Հանրապետությունից ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, օդային անցակետերով ՌԴ մուտք գործելիս ներկայացնելու են «Ճամփորդի՛ր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը՝ կորոնավիրուսային վարակի նկատմամբ իրենց ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքով, որը կատարվել է ՌԴ ժամանելուց ոչ ուշ, քան 3 օր առաջ:
Այս կարգը չի տարածվում այն ուղևորների վրա, ովքեր երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների տարածքներով (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության) Ռուսաստան են մուտք գործում տարանցիկ կամ կարճաժամկետ կանգառով: Վերջիններս պետք է ներկայացնեն երրորդ պետության տարածքում իրականացված ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ՝ տրամադրված ՌԴ ժամանելուց ոչ ուշ, քան 3 օր առաջ: Կարգավորումն ուժի մեջ է մտնում 2021թ. հուլիսի 25-ից»,- ասված է հաղորդագրությունում:
Լաբորատորիաների ցանկն՝ այստեղ

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
155Երեկ, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
50014.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
58513.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
67612.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
77610.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
96707.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
96007.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
91507.09.2026, 09:24