Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Որոշ հարցերում գուցե կոշտ էր դիրքորոշումս». Արայիկ Հարությունյան

«Որոշ հարցերում գուցե կոշտ էր դիրքորոշումս». Արայիկ Հարությունյան
676
Չորեքշաբթի, 04 օգոստոսի, 2021 թ., 11:36

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, երեկ աշխատանքային այցով Մարտակերտում էի: Նախ տեղում ծանոթացել եմ պետական և բարեգործական միջոցներով կատարվող շինաշխատանքներին, ապա շրջանի պատասխանատուների և ակտիվի հետ քննարկում ենք ծավալել սոցիալ-տնտեսական խոշոր նախագծերի, անվտանգության երաշխիքների և, ընդհանուր առմամբ, մեր անելիքների շուրջ:

Որոշ հարցերում գուցե կոշտ էր դիրքորոշումս, բայց այն բխում էր Արցախում ապրելու մեր վճռականության ու հաստատակամության սկզբունքներից...»: