Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

««Կապիտուլյացիա» բառը սխալ տերմին է. Հայաստանն ու Արցախը չեն հանձնվել». Ռուբեն Ռուբինյան

««Կապիտուլյացիա» բառը սխալ տերմին է. Հայաստանն ու Արցախը չեն հանձնվել». Ռուբեն Ռուբինյան
401
Երկուշաբթի, 09 օգոստոսի, 2021 թ., 17:12

«Այս էլ որերորդ անգամ այս ամբիոնից հնչում է «կապիտուլյացիա» կամ «կապիտուլյացիոն» բառը: Ինձ համար շատ զարմանալի է այս բառի կիրառումը: Ես կարծում եմ, որ «կապիտուլյացիա» բառը սխալ տերմին է, երբ նկարագրվում է 44-օրյա պատերազմի ավարտը կամ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը»,- ԱԺ ամբիոնից փորձեց բառի նշանակությունը պարզաբանել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ խնդրելով ընդդիմադիր թևին, այլևս չկիրառել այդ բառը:

««Կապիտուլյացիա» տերմինը, ըստ էության, նշանակում է անձնատուր լինել կամ հանձնվել: Համաձայնեք, որ Հայաստանի հետ դա տեղի չի ունեցել: Հայաստանը 44-օրյա պատերազմի ավարտին չի հանձնվել, Արցախը չի հանձնվել, անձնատուր չի եղել, ՀՀ կամ Արցախի ԶՈՒ-ն չի հանձնվել, կապիտուլյացիա տեղի չի՛ ունեցել»,- ասաց Ռուբինյանը՝ շարունակելով. «Մենք չենք ուզում մեր երեխաները մեծանան այն մտայնությամբ, որ իրենք ապրում են կապիտուլացված կամ հանձնված երկրում»: