«Այս պահին ադրբեջանական զինված ուժերը կրակում են Սոթքի լեռնանցքի ուղղությամբ». ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ահազանգում է. «Ստացվող ահազանգերի համաձայն՝ այս պահին ադրբեջանական զինված ուժերը կրակում են Սոթքի լեռնանցքի ուղղությամբ:
Հատուկ նշում՝ կրակոցներն են այն վայրից են, որտեղ տեղակայված են հողմակները: Իսկ այդ տարածքը գտնվում է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթքի լեռնանցքի շրջանում (200 հա հողամաս), որը ՀՀ կառավարությունը 2000թ. դեկտեմբերի որոշմամբ տրամադրել է ՀՀ-ում իրավական գրանցում ունեցող ընկերությանը և կնքել 30 տարի ժամկետով վարձակալության պայմանագիր՝ ապահովելով գույքային իրավունքների պետական գրանցումը:
Այսինքն՝ ադրբեջանական զինված ուժերը անօրինական են ներկա ՀՀ գործարար ընկերությանը պատկանող տարածքում, որտեղից պարբերաբար են թիրախավորում Սոթքի ոսկու հանքավայրը, Գեղամասար համայնքը և ՀՀ զինված ուժերի դիրքերը: Ընդ որում, իրենց անօրինական ներկայությամբ ՀՀ գործարար ընկերությանը նրանք պատճառել են շուրջ 5,000,000 ԱՄՆ դոլարի վնաս»:

Էլեկտրական լարը պոկվել, ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի վրա․ հրդեհ է բռնկվել
140Երեկ, 21:18
Իսրայելի հարվածի հետևանքով Լիբանանում 7 մարդ է զոհվել
326Երեկ, 14:48
Ինդոնեզիայում երկու հազար մարդ է տարհանվել (տեսանյութ)
331Երեկ, 13:28
Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 20 մարդ (տեսանյութ)
567Երեկ, 10:54
«Կրկեսի» խաչմերուկում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և փակել է ճանապարհը
27814.08.2026, 22:18
«Նորատուսցի Ալիկը» կասկածվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցի նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու մեջ
28714.08.2026, 19:36
Մեծ Բրիտանիայում գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով 20 մարդ է տուժել (տեսանյութ)
100614.08.2026, 13:21
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Wildberries-ի պահեստի վրա
61214.08.2026, 10:46