«Նիկոլն ի վերջո հասկացավ, որ ավելի լավ է ուղերձ հղել մաքուր հայերենով»․ Ռոբերտ Մարգարյան

Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կարճ նիկոլ փաշինյանի ՄԱԿ-ի ԳԱ-ին հղած տեսաուղերձի մասին:
Առաջին և գուցե միակ դրական կետը 3,5 տարուց հետո՝ նիկոլն ի վերջո հասկացավ, որ նման կարևոր նստաշրջաններին ավելի լավ է ուղերձ հղել մաքուր հայերենով՝ թարգմանչի օգնությամբ, քան ականջ ցավացնել անորակ ու անհասկանալի անգլերենով:
Ուղերձն առանձին վերցրած ու դրանից հանելով «ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության» ու նաև «ժողովրդից մանդատ ստանալու» բաժինները կարելի էր մասամբ դրական համարել, բայց որպես պատասխան նախօրեին ալիևի ներկայացրած շուրջ 40 րոպեանոց ուղերձին ու հնչեցրած մեղադրանքներին՝ անհամարժեք էր ու խիստ թույլ: Նույնիսկ ձայնի տոնայնությունը հայերեն չիմացողի մոտ ստեղծում էր պարտված ու թշնամու դիմաց կզած ղեկավարի տպավորություն:
Կարևոր արձանագրում: Կապիտուլյանտի համոզմամբ թշնամին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժել է Սոթք-Խոզնավար հատվածում ու առաջարկում է հայելային կերպով ուժերը հետ քաշել, բայց ոչ մի խոսք Սյունիքի Որոտան հատվածում թշնամու ոտնձգության մասին:
Եթե երկուսի դեպքում էլ հիմնավորումը Խորհրդային ժամանակներից ժառանգված սահմանագիծն է, ինչո՞ւ մեկի դեպքում պահանջել, որպեսզի ուժերը ետ քաշվեն, իսկ մյուսի դեպքում տարածքը կոչել ադրբեջանական անուններով»:

«Ինչպես մեծ ընտանիքում». Չայկան՝ ռուս-հայկական հարաբերությունների մասին
1614:25
«Կոչ կանեմ, որպեսզի Էդգար Ղազարյանը չգա՝ մեր աշխատանքները խանգարի»․ Արամ Խաչատրյան (տեսանյութ)
3114:18
«Ցանկությունները մի բան են, իրական կյանքը՝ մեկ այլ բան»․ Վահան Բաբայան
3114:12
«Չեմ բացառում, որ հող են նախապատրաստում խլված բիզնեսները թուրքերին փոխանցելու»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
5313:42
«Արևմուտքն իր պատմության ընթացքում երբևէ չի կարողացել ազնվորեն մրցակցել»․ Լավրով
8313:31
«Պետության անվտանգությունը չի կարելի կառուցել այն ենթադրության վրա, որ պատերազմ չի լինելու»․ Վահագն Սարոյան
6513:12
«Չենք փորձում պայմանավորվել հետները, դրա համար ենք իրենց համար խնդիր»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
6113:00
Իրանի խորհրդարանում ԱՄՆ-ին խորհուրդ են տվել «չխայտառակվել» և հեռանալ Մերձավոր Արևելքից
13112:55