«Անփույթ շինարարությամբ կարճացրել են բարձրարժեք ծառերի կյանքը»․ Արփինե Խաչատրյան

Այգեզարդի «Կորիզ» երիտասարդական կենտրոնի համահիմնադիր Արփինե Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում կադրեր է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Խեղճ ծառերն են մեղավոր, որ Արտաշատում ասֆալտ են անում: Գոնե հասկանո՞ւմ են՝ իրենց անփույթ շինարարությամբ քանի տարով են կարճացրել էս բարձրարժեք ծառերի կյանքը:
Ոչինչ, գաճաճ ակացիաները Արտաշատում մոդա են, դրանցով կփոխարինեն. համ էլ խանութների գովազդի հետ շատ լավ համադրվում են. հոգ չի, որ ճռ շոգին անցորդները ստվեր չունենան, կարևորը խանութների գովազդը տեսանելի լինի...
Ես արդեն իմաստ էլ չեմ գտնում Արտաշատի համայնքապետարանին նամակ գրեմ, որովհետև հենց էս թեմայով քննադատության համար ինձ արդեն քանի տարի բլոկել են (ժողովրդավարության բաստիոն): Իրենց սուպեր մասնագետներն ամեն ինչ գիտեն և հասկանում են... Հա, տեսել եմ, շատ լավ հասկանում են, Արտաշատում դեկորների պակաս չկա... Բայց ինչ վերաբերում է իրական կանաչապատմանը, էս նկարները ապացույց:
Հ.գ. տեսանյութը մեքենայից եմ արել մի փոքր հատվածում, նկարներն էլ նույն տեսանյութից ուղղակի սքրին են: Եթե իջնեի ու հանգիստ դիտարկեի ամբողջ փողոցը, պատկերացրեք, ինչ վախենալու նկարներ կլինեին»:

«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
83Երեկ, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
31214.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
40113.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
70510.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
81807.10.2026, 01:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
85804.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
94403.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
108630.09.2026, 10:18