«Մայր Հայաստան»-ի ակցիան՝ ավագանու նիստին

Երևանի ավագանու նիստի ժամանակ «Մայր Հայաստան» խմբակցության անդամները, Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի լուսանկարներով, ակցիա իրականացրեցին: «Այսօր պատրաստվում ենք գնալ դատարան, որտեղ կմեկնարկի դատական ֆարսը: Իշխանությունները իրավականի անվան տակ մաքուր քաղաքական գործընթացով փորձում են մեկուսացրած լինել քաղաքական լուրջ ընդդիմախոս Անդրանիկ Թևանյանին, սակայն երևալու է գործի սնանկությունը: Ազատությո՛ւն Թևանյանին, Մանուկյանին, քաղաքական բոլոր բանտարկյալներին»,- ասաց Մանուկ Սուքիասյանը:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի մեղադրանքը փոփոխվել է։ Փաստաբան Արամ Օրբելյանն «Ազատությանը» փոխանցել էր, որ մեղադրականից դուրս են բերվել մի շարք առանցքային դրվագներ։ Մասնավորապես, փաստաբանի խոսքով՝ նախաքննության ավարտից հետո դատարան ուղարկված մեղադրական եզրակացությունից հանվել է Քննչական կոմիտեի կողմից ավելի վաղ արված այն պնդումը, թե 2024 թվականի ընթացքում Թևանյանը հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։ Փաստաբանի խոսքով՝ արդեն մեղադրանքում հատուկ ծառայությունների փոխարեն նշվում է հասարակական կազմակերպության մասին։ Թևանյանի մեղադրական եզրակացությունից դուրս է եկել նաև մեկ այլ դրվագ։ Ըստ Արամ Օրբելյանի՝ մեղադրանքում այլևս չկա պնդումը, թե իբր Թևանյանը 622 հազար դոլարի դիմաց է պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունը փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին։ Փաստաբանի խոսքով՝ ամենամեծ զավեշտն այն է, որ նախաքննության սկզբում 622 հազար դոլարի մասին տեղեկությունը քննչական մարմինը վերցրել է դրամաշնորհի վերաբերյալ նախահաշվից։ Անդրանիկ Թևանյանն այն ժամանակ լինելով քաղհասարակության ներկայացուցիչ՝ տարբեր դրամաշնորհային ծրագրերի նախահաշիվներ է կազմել, այսինքն՝ ընդամենը պլանավորել են, և գումարներ, ըստ Արամ Օրբելյանի, չեն էլ ստացել։

«ԵՄ-ն զարգացնում է ՀՀ-ի հետ ավելի ու ավելի անհատականացված երկկողմ գործընկերություն». Արարատ Միրզոյան
3222:48
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ
4722:36
«Փորձում է շեղել, որպեսզի մարդիկ պահանջեն ոչ թե Աջափնյակի մետրո, այլ Աջափնյակի բարեկիրթ թաղապետ»․ Հակոբ Բադալյան
4822:18
«Կարծում եմ՝ նախագահ Էրդողանը կանի այն, ինչ ես նրան կխնդրեմ». Թրամփ
13821:24
«СОР 17-ը ծառայեցնում եք պետբյուջեի հաշվին հարստանալո՞ւն»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
5921:18
«Միջազգային քրիստոնեական համայնքը պետք է սթափվի և արձագանքի»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
7120:24
«Պարզվում է՝ նոր Հայաստանում Լոմբրոզոյի և Հիտլերի «գործի» շարունակող կա»․ Կարեն Հեքիմյան
6120:00
«Ժամանակին շարքային բուքմեյքեր Սերոբը լսել է, որ թաղապետերի աշխատավարձը դառնալու է 1.2 միլիոն դրամ». Արեգ Սավգուլյան
7618:48