«Որոշակի ժամերին մետրոյում սարսափելի վիճակ է». Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը հարց բարձրացրեց Երևանի մետրոպոլիտենի վերաբերյալ: «Այն իր հնարավոր հզորության երևի կեսով է գործում, պատճառը՝ շարժակազմի սակավ լինելն է: Որոշակի ժամերին մետրոյում սարսափելի վիճակ է՝ չեն տեղավորվում մարդիկ, բողոքում են: Ե՞րբ կունենանք շարժակազմ, լիարժեք գործող գնացքներ»,- հարցրեց նա: Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասաց, որ մրցույթ է իրականացվել, կառավարությունից ֆինանսավորում ստանալու փուլում են. «Որպեսզի առկա շարժակազմի վերանորոգումը ստացվի ու նոր շարժակազմ ձեռք բերվի: Մետրոպոլիտենի արդիականացումը մեր ծրագրերի կարևոր մասն է»,- նշեց Գրիգորյանը:
Հիշեցնենք՝ քննարկվում է «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին հարցը: Ստեղծվում է «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկը:

«Երևանի քաղաքապետարանը չունի կայանման կանոնների վերահսկման առանձին ծառայություն». Պեդրո Զարոկյան
4000:54
«Երկրի թիվ մեկ մարդը հայրենիքի պաշտպանն է». Տիգրան Աբրահամյան
4900:42
Թրամփն աշխատանքից ազատել է իր մամուլի քարտուղարին՝ 5 օրվա պաշտոնավարումից հետո
15700:00
«Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ պատրաստվում է ադրբեջանական սեպ մխրճել Հայաստանի տարածքում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
66Երեկ, 23:48
«Հասկացնում են, որ այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը». Սուրեն Սուրենյանց
56Երեկ, 23:42
«Ովքե՞ր են Աննա Վարդապետյանին զանգողները». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
59Երեկ, 23:30
Երևանում բանակցություններ են վարել Իրանի նախագահն ու Վրաստանի վարչապետը
57Երեկ, 23:18
«Բավական է, որ կառավարումն անցնի համայնքին, ու լինում է արտակարգ իրավիճակ». Հակոբ Բադալյան
64Երեկ, 23:12