«Պետության անվտանգությունը չի կարելի կառուցել այն ենթադրության վրա, որ պատերազմ չի լինելու»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս իշխանությունը տարիներ շարունակ հասարակությանը ներկայացնում է «խաղաղության օրակարգ», բայց որքան էլ փորձեն դա ներկայացնել որպես կայունության ու անվտանգության երաշխիք՝ տարածաշրջանի իրականությունը դրան չի համապատասխանում: Եվ որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ տարածաշրջանային այդ անկայունությունը վաղը չի վերածվի ռազմական գործողությունների՝ կլանելով նաև մեզ:
Ու հենց այս պայմաններում մեզ ասում են՝ բանակը պետք է լինի ոչ թե մարտունակ, այլ «պաշտպանունակ»։ Հայկական բանակը մարտունակ էր և պաշտպանունակ էր։ Ու եթե այն պետք էր բարեփոխել, զինել, վերակազմավորել ու կատարելագործել, ապա պետք էր դա անել՝ ավելացնելով կարողությունները: Իսկ ի՞նչ բանակ է կառուցում այս իշխանությունը՝ խաղաղությա՞ն, թե՞ խնդրաշատ...
Ավելի ճիշտ՝ ոչ թե ինչ անուն է տալու այդ բանակին՝ «մարտունակ», «պաշտպանունակ», «փոքր», «պրոֆեսիոնալ» կամ որևէ այլ բառով... այլ հստակ՝ ո՞րն է այդ նոր բանակի ամբողջական արդյունավետ մոդելը, և ինչպե՞ս է այն պաշտպանելու Հայաստանը այն դեպքում, երբ «խաղաղության դարաշրջանը» հանկարծ ավարտվի։
Որովհետև պետության անվտանգությունը չի կարելի կառուցել այն ենթադրության վրա, որ պատերազմ չի լինելու։
Խաղաղությունը, ի վերջո, ցանկություն է, ոչ թե դարշրջան»։

«Ցանկացած ֆորմալ կամ ոչ ֆորմալ զիջում առաջ է բերելու վասալացման և կախյալության բարձր ռիսկ»․ Արա Պողոսյան
12609:12
«ԵՄ պետությունները կդադարեն սատարել ՀՀ խամաճիկ իշխանություններին»․ Հովհաննես Ավետիսյան
17302:06
«Մնում է հասկանալ, թե պատգամավորներից ում կոշիկն է հասցրել մաքրել»․ Էդգար Ղազարյան
16901:06
«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտվելը «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար»․ Սուրեն Սուրենյանց
16700:18
«Ես ձեզ ձայն չեմ տվել, որ Նիկոլի ասեղը թելեք՝ օգնեք փոխել Սահմանադրությունը»․ Մարգարիտ Եսայան
148Երեկ, 23:54
«Հետաքրքիր միտք են գեներացնում իրանցիները»․ Կարեն Հովհաննիսյան
139Երեկ, 23:30
«Իսկ արցախցիներին լսո՞ւմ եք, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն»․ Հակոբ Հակոբյան
139Երեկ, 23:12
«Զեփյուռ Աբգարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից»․ Վարդուհի Սարգսյան
121Երեկ, 22:54